ԿԱՄՈւՐՋՆԵՐ
հանրային զարգացման միջազգային կենտրոն
Մարդիկ՝ մարդկանց
Երբեմն մեզ արագ և որակյալ որոշումներ կայացնելու համար չի բավարարում վճռականությունը, իսկ այսօրվա ժամանակները պահանջում են լինել հնարավորինս արագ և հստակ մեր բոլոր քայլերում։

Մեր թիմը օժանդակում է մարդկանց և կազմակերպություններին զարգացնել և առավելագույնս օգտագործել իրենց ներուժը, լինել ճկուն և թեթև՝ արագ որոշումների մեջ։
Միացեք մեզ
Քոուչինգ և ավելին

Քոուչինգի միջոցով օժանդակում ենք նորակերտ մոտեցումների ստեղծմանը՝ որոշումներ կայացնելու, գործընթացներ համակարգելու և մոտիվացիան խթանելու համար։
Մեթոդները

Նոր մտածողության զարգացման խթանում, գիտակցված որոշումներ կայացնելու մոտեցում, նոր տեսլականների կերտում․․․․ այս ամենի վրա է հիմնված մեր մեթոդաբանությունը։
Մեր ծառայությունները
Ձեր ընկերության զարգացման համար կարող ենք առաջարկել մի շարք ծառայություններ։ Եթե ցանկում չգտնեք ձեզ անհրաժեշտ առաջարկը, պատրաստ ենք հանդիպել, քննարկել։
Անհատական և թիմային քոուչինգ
Համագործակցություն, որի արդյունքում հաճախորդը բացահայտում է նոր հնարավորություններ, կարողություններ, իր ներաշխարհը, ստեղծագործում է իր ապագայի տեսլականն ու ձեռնարկում է քայլեր դրա իրագործման համար։
Թրեյնինգներ և մասթերմայնդեր
Վերապատրաստման համակարգ կատարելագործման համար, ինչպես նաև կոլեկտիվ ինտելեկտի կիրառումը խնդրի լուծուման մեջ։
Մենթորական ծառայություններ
Ռազմավարական համագործակցություն, որի արդյունքում հաճախորդը զարգացնում է իր հմտություններն ու կարողությունները։
Մեզ հետ աշխատանքի արդյունքում
  • Կունենաք հստակ ռազմավարություն և չափելի նպատակներ
  • Կբարելավեք հաղորդակցությունն անձնակազմում
  • Կզարգացնեք արտադրողականությունն ու էֆեկտիվությունը
Մեր թիմը
Մենք պրոֆեսիոնալ քոուչներ ենք՝ հավատարմագրված Միջազգային Քոուչինգի Ֆեդերացիայի կողմից /ICF/:

Մեր որկավորումն ու փորձը ներառում է մասնագիտական լայն շրջանակ․ ճգնաժամային կառավարում, հուզական ինտելեկտի գնահատում, կոնֆլիկտների կառավորում, հաղորդակցման և կառավարման փափուկ հմտությունների զարգացում։
  • Նարինե Կարսլյան
    Հակաճգնաժամային կառավարիչ, պետական կառավարման մագիստրոս,
    ՔՄՖ (Քոուչինգի միջազգային ֆեդերացիա) Հայաստան համահիմնադիր,
    ՔՄՖ MCC քոուչ
  • Գրետա Հարությունյան
    Հանրային առողջության մասնագետ,
    ՔՄՖ (Քոուչինգի միջազգային ֆեդերացիա) Հայաստան համահիմնադիր,
    կանանց զորեղացման քոուչ
  • Վահագն Հակոբյան
    Միջանձնային հաղորդակցության և հաղորդակցության թվայնացման մանսագետ,
    ՔՄՖ (Քոուչինգի միջազգային ֆեդերացիա) Հայաստան քոուչ
  • Գայանե Աճեմյան

    Դեռահասների և երիտասարդների մենթոր,

    ՔՄՖ (Քոուչինգի միջազգային ֆեդերացիա) Հայաստան համահիմնադիր, քոուչ

  • Նիկոլայ Գերասիմենկո
    Նախագծերի կառավարման և բիզնես պրոցեսների վերլուծություն փորձագետ,
    ՔՄՖ (Քոուչինգի միջազգային ֆեդերացիա) Հայաստան համահիմնադիր, քոուչ
Դարձեք մեր համայնքի մասը
Մեր գործընկերները
Եթե դուք հետաքրքրված եք դառնալ գործընկեր կամ հովանավոր, խնդրում ենք կապվել մեզ հետ
+374 91 318889
people@icbridges.com
Երևան, Հայաստան